Իտալական մամուլը հայտնում է, որ Ամերիկյան մի շարք ներդրողներ ցանկանում են գնել «Նապոլին»:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թիմի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել ակումբը 700 մլն եվրոյի դիմաց:
Այնուամենայնիվ, պաշտոնական առաջարկներ դեռ չեն եղել:
«Նապոլին» գնելու հնարավորությամբ հետաքրքրված է Sixth Street ընկերությունը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Նապոլին» զբաղեցնում է 3-րդ տեղը: