ԱՊԼ-ն Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսիի» ղեկավարումից

Անգլիական Պրեմիեր Լիգան հեռացրել է Ռոման Աբրամովիչին «Չելսիի» ղեկավարումից։

Լիգան հայտարարել է, որ ռուս գործարարը «որակազրկվել է» որպես ակումբի ղեկավար՝ Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների պատճառով:

Պրեմիեր Լիգան նշել է, որ այս որոշումը չի ազդի թիմի՝ հանդիպումներին մասնակցելու և մարզվելու հնարավորության վրա։