Երեկ՝ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» տանը չկարողացավ հաղթել «Գալաթասարային» (0:0):
Ակումբի գլխավոր մարզիչ Չավին դարձել է կատալոնական ակումբի պատմության 2-րդ մարզիչը, ով չի կարողացել հաղթել եվրագավաթային որևէ մրցաշարում անցկացրած առաջին 2 տնային խաղերում:
Հիշեցնենք որ, «Բարսելոնան» չի կարողացել հաղթել նաև Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Նապոլիի» դեմ տնային խաղում (1:1):
1996/97 մրցաշրջանում ակունբը նման ցուցանիշ է գրանցել հոլանդացի մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ, չկարողանալով հաղթել Չեմպիոնների Լիգայում անցկացրած առաջին 2 տնային խաղում, համապատասխանաբար ոչ-ոքի խաղալով ՊՍՎ-ի հետ (2:2) և պարտություն կրելով Կիևի «Դինամոյից» (0:4) հայտնում է Opta-ն: