Թոմաս Տուխելի նկատմամբ հետաքրքրությոն է ցուցաբերում ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծառայություններով։

The Telegraph-ի հաղորդմամբ «կարմիր սատանաները»  հետևում են «Չելսիի» շուրջ ստեղծված իրավիճակին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են էական փոփոխությունների հանգեցնել «ազնվականների» ճամբարում։ Նշվում է, որ չնայած խնդիրներին՝ Տուխելն առայժմ կենտրոնացած է աշխատանքի վրա և չի մտածում աշխատավայրի հնարավոր փոփոխության մասին։

Հիշեցնենք, որ  Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ՝ սառեցնելով նրա բոլոր միջոցները, ֆուտբոլային ակումբը զրկվել է անգամ տնային հանդիպումների տոմսեր վաճառելու հնարավորությունից։