ՊՍԺ-ն ցանկանում է ամեն գնով նոր պայմանագիր կնքել Կիլիան Մբապպեի հետ

ՊՍԺ-ի սեփականատերերը պատրաստ են ամեն ինչի Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։

Չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն՝ փարիզյան ակումբի քաթարցի սեփականատերերը ցանկանում են ամեն գնով երկարաձգել հարձակվողի հետ պայմանագիրը, գրում է L’Équipe-ը։

Մբապպեն մտադիր է տեղափոխվել «Ռեալ», սակայն, չնայած դրան, ՊՍԺ-ն վերսկսել է բանակցությունները Կիլիանի հետ նոր պայմանագրի շուրջ։ Դա արվել է Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի խնդրանքով։

Հաղորդվում է, որ Մբապպեի հետ բանակցությունների ձախողումը կարող է լրջորեն ազդել ՊՍԺ-ի ղեկավարության ապագայի վրա:

23-ամյա ռմբարկուն կարող էր դիտարկել ֆրանսիական գրանդի հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը, եթե զգար, որ թիմն ի վիճակի է պայքարել բոլոր տիտղոսների համար։ Սակայն, Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը կասկածի տակ է դնում նախագծի մրցունակությունը: