«Ման. Յունայթեդը» մինչ Ռոման Աբրամովիչի նկատմամբ սանկցիան կապ է հաստատել Տուխելի հետ

Թոմաս Տուխելի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ըստ The Telegraph-ի՝ 6 ակումբ հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսիի» գլխավոր մարզչի նկատմամբ դեռևս մինչև պատժամիջոցները, և «Մանչեսթեր Յունայթեդը» նրանցից մեկն է:

«Կարմիր սատանաների» ներկայացուցիչները դիմել են գերմանացի մասնագետին և խնդրել նրան տեղեկացնել, թե արդյոք ցանկություն ունի հեռանալ լոնդոնյան ակումբից։

Այժմ «Յունայթեդը» կենտրոնացած է այլ մարզիչների թեկնածության վրա: Այդ պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտներն են Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) և Էրիկ տեն Հագը («Այաքս»):