«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ակումբի կողմից գրանցած վատ արդյունքները կարող են բացասաբար ազդել գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ բանակցությունների ընթացքի վրա։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ակումբի ղեկավարության մոտ աճում են մտավախությունները, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճելը, անհաջող հանդիպումների շարքը և որոշ ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ առկա անորոշությունը կարող են խանգարել բանակցություններին: