«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիտեսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Ես ընդունում եմ, որ մենք արժանի չէինք ընդմիջման գնալ 1:0 հաշվով։ Մենք ոչինչ չարեցինք այդ գոլը խփելու համար, խնդիրներ ունեինք, բայց մեր բախտը բերեց։ Երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի լավ խաղացինք։ Պաշտպանությունում մենք լավ էինք վերահսկում իրավիճակը, իսկապես բարդ հանդիպում էր։
Այժմ մենք ավելի շատ կայունություն ունենք, երկար ժամանակ անց առաջին անգամ մեր կազմի բոլոր խաղացողները պատրաստ ենք։ «Ռոման» ավելի ամուր տեսք ունի, մենք միմյանց ավելի լավ ենք հասկանում։ Նույնիսկ դժվարին պահին այսօր թիմը ճիշտ արձագանքեց»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: