«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ամռանը կհեռանա միլանյան ակումբից

«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն այս ամռանը կհեռանա միլանյան ակումբից։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

34-ամյա խաղացողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին։ Ըստ աղբյուրի՝ չիլիացի ֆուտբոլիստը չի մտնում «ներաձուրիների» մարզչական շտաբի հաջորդ մրցաշրջանի ծրագրերում։

Վիդալն «Ինտերում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում (դրանցից միայն 6-ը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։