«Ոսկե գնդակի» շնորհման չափանիշները կփոխվեն

Ֆրանսիական մամուլում տեղեկություններ կան. որ «Ոսկե գնդակի» շնորհմման չափանիշները կփոխվեն.

Մրցանակի հանձնման կանոնները փոխվում են՝ երկրպագուների համար սկզբունքներն ավելի հասկանալի դարձնելու նպատակով։

Նախ, այժմ ֆուտբոլիստների արդյունքները հաշվի են առնվելու ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի արդյունքների հաշվարկմամբ։

Ուստի հաջորդ «Ոսկե գնդակը» կշնորհվի 2021/22 մրցաշրջանի ավարտին։ 2022 թվականի դեկտեմբերին կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության արդյունքները հաշվի կառնվեն 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստին ընտրելիս։

Երկրորդ՝ քվեարկությանը կարող են մասնակցել միայն այն երկրների ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են ՖԻՖԱ-ի լավագույն 100 երկրների վարկանիշային աղյուսակում։

Երրորդ, հիմնական չափանիշն այժմ լինելու են անհատական ​​նվաճումները, ոչ թե թիմային գավաթները:

Տիտղոսները և թիմային ելույթները կլինեն երկրորդ չափորոշիչը, իսկ երրորդը կլինեն ֆուտբոլիստի անձնական որակները և նրա նվիրվածությունը արդար խաղի սկզբունքներին: