Three ընկերությունը դադարեցրել է իր գործակցությունը «Չելսիի» հետ և պահանջել է հեռացնել իրենց տարբերանշանը լոնդոնյան ակումբի մարզաշապիկներից:
Այս որոշումը կապված է լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների հետ։
Հիշեցնենք, որ «ազնվականները» նախօրեին Պրեմիեր Լիգայի հերթական տուրում հանդիպել էին «Նորվիչին» և հաղթել 3։1 հաշվով։ Այս խաղում «Չելսիի» ֆուտբոլիստները խաղացին այն նույն մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված է Three-ի տարբերանշանը։