«Չելսիի» երկրպագուները «Նորվիչի» դեմ խաղից առաջ վանկարկել են Ռոման Աբրամովիչի անունը

«Չելսիի» երկրպագուները «Նորվիչի» դեմ խաղից առաջ վանկարկել են Ռոման Աբրամովիչի անունը։ Այս մասին հայտնում Bleacher Report-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ էր կիրառել «Չելսիի» սեփականատիրոջ նկատմամբ։

Ռուս գործարարի ակտիվները սառեցված են, իսկ ակումբի վաճառքն արգելափակված է։

Ակումբը դեռևս կարող է նոր սեփականատեր ունենալ, բայց միայն այն դեպքում, եթե Աբրամովիչը միջոցներ չստանա «Չելսիի» վաճառքից։