«Արսենալը» ֆուտբոլիստների մասայական վաճառք է ծրագրում

«Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառքի հանել մինչև 13 ֆուտբոլիստների։

Գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է թարմացնել լոնդոնցիների կազմը, հայտնում է Express Sport-ը:

Հաղորդվում է, որ «Արսենալից» հեռանալու թեկնածուների թվում են հարձակվող Ալեքսանդր Լակազետը, դարպասապահ Բերնդ Լենոն, պաշտպաններ Հեկտոր Բելերինը և Պաբլո Մարինը։