ՊՍԺ-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիան վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (1:3): Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Նշվում է, որ արգենտինացին ծնկատակի ջլի վնասվածք է ստացել: Կիսապաշտպանի վերականգնման ժամկետը 3 շաբաթ է։ 34-ամյա Անխելը փարիզյան ակումբին կկարողանա օգնել միայն միջազգային դադարից հետո:
Այս մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 20 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: