ՈւԵՖԱ-ի նախագահը հերթական անգամ դատապարտել է Եվրոպայի Սուպերլիգայի նախագիծը:
«Եթե նրանք որոշեն, որ ՈՒԵՖԱ-ն մենաշնորհ է հաստատում, ապա այս երեք ակումբները (Ռեալը, Բարսելոնան և Յուվենթուսը) դուրս կմնան մեր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Նրանք ուզում են լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց դա տեղի չի ունենա, ես թույլ չեմ տա:
Եկենք դադարենք այս պրոեկտը անվանել «Սուպերլիգա»։ Իրերն իրենց անուններով կոչենք։ Այն «Սարսափի լիգա» է»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը Corriere della Sera-ին տված հարցազրույցում։