Չավի. «Եվրոպա Լիգայում մեզ չեմ համարում մրցաշարի ֆավորիտ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է  ակումբի՝ Եվրոպա Լիգայում հաղթելու  հնարավորության մասին։

«Մեզ չեմ համարում մրցաշարի  ֆավորիտ, կարծում եմ «Սևիլիան» ընդգծված ֆավորիտ է։

Այնուամենայնիվ մենք նույնպես հավակնում ենք հաղթանակի և պետք է ապացուցենք դա խաղադաշտում։

«Բարսելոնան» լի է լավատեսությամբ, բայց պետք է շարունակենք աշխատել։

Եվրոպա Լիգայում հաղթելը մեր երազանքն է, սակայն Լա Լիգան նույնպես կարևոր է։ Մենք երկու մրցաշարերում էլ պայքարելու ենք մինչև վերջ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։