ՊՍԺ-ի նախագահը հարձակվել է Մադրիդի «Ռեալի» պատվիրակի վրա

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դժգոհ է մնացել «Ռեալի» հետ Չեմպիոնների Lիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի (1:3) մրցավարությունից, ինչի մասին քաթարցի գործարարն ինքն է ցանկացել ասել մրցավարական անձնակազմին:

Ինչպես հայտնում է Marca-ն՝ Ալ-Խելաիֆին եզրափակիչ սուլիչից հետո փորձել է գնալ մրցավարների սենյակ՝ նրանց իր բողոքը ներկայացնելու համար։ Նշվում է, որ ճանապարհին նա բղավել է ու հարվածել շրջապատող առարկաներին։

Սակայն Ալ-Խելաիֆին մոլորվել է և ի վերջո մտել է  «Ռեալի» պատվիրակ Կառլոս Դավիլայի սենյակ, ով փորձել է նկարահանել իրավիճակը։ Տեսնելով դա՝ ՊՍԺ-ի նախագահը մոտեցել է նրան՝ բղավելով «Ես քեզ կսպանեմ»։ Քաթարցի գործարարին կանգնեցրել են իր իսկ թիկնապահները։

Նշվում է, որ ավելի ուշ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն պահանջել է, որ տեսանյութը ջնջվի «Ռեալի» աշխատակցի բջջային հեռախոսից։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն չկարողացավ նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր՝ պարտվելով ընդհանուր 2:3 հաշվով: