Պեպ Գվարդիոլան՝ 1/4 եզրափակչի մասին. «Մրցակիցները հեշտ չեն դառնում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Սպորտինգի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից (0:0, առաջին խաղը՝ 5:0) հետո խոսել է մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու մասին:

«Վերջին տասնամյակի ընթացքում, քայլ առ քայլ, ակումբն աճել է: Մենք երկար տարիներ խաղացել ենք Չեմպիոնների Լիգայում ու հասել ենք 1/8 եզրափակիչ։ Այժմ մենք կրկին դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ և հայտնվել ենք Եվրոպայի ութ լավագույն թիմերի թվում:

Ես նրանցից եմ, ով սովորում է ժամանակին վայելել պահը։ Երբ ես հասնում եմ քառորդ եզրափակիչ, ուրախանում եմ դրա համար։ Երբ դուրս եմ գալիս  1/8 եզրափակիչ, գիտեմ, թե որքան դժվար է։ Մրցաշարում առաջ գնալու հետ զուգահեռ մրցակիցներն ավելի հեշտ չեն դառնում:

Ժամանակն է շնորհավորել բոլորին և կենտրոնանալ Պրեմիեր Լիգայի վրա, իսկ հաջորդ շաբաթ մենք կտեսնենք վիճակահանությունը»,- ասել է Գվարդիոլան։