Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռոման Աբրամովիչի դեմ: Ռուս գործարարի ակտիվները երկրում սառեցված են: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը:
Քանի որ Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, դա փաստացի արգելափակում է «Չելսիի» վաճառքը:
Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը ֆուտբոլային գործունեությունը շարունակելու հատուկ արտոնագիր է ստացել։
Հիշեցնենք, որ Աբրամովիչը մարտի 2-ին հայտարարեց, որ վաճառում է «Չելսին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարարը մի քանի առաջարկ է ստացել ակումբը գնելու համար, սակայն բոլոր առաջարկները 3 միլիարդ ֆունտից ցածր են։