ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի (1:3) մրցավարությանը։
«Երբ դու նման գոլ ես բաց թողնում, խաղը փոխվում է, ինչպես նաև մարզադաշտում տրամադրությունը: Երկրպագուները առաջ մղեցին իրենց թիմին, ամեն ինչ փոխվեց։
Անհավանական է, որ VAR-ը չնայեց Դոնարումայի նկատմամբ խախտումը: Ըստ իս՝ դա շատ ակնհայտ խախտում էր Բենզեմայի կողմից։ Բոլոր կողմերից կրկնությունները ցույց են տալիս, որ դա խախտում է: Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք այդ պահին չդիմեցին VAR համակարգին:
Այդ 10 րոպեները վճռեցին դիմակայության ելքը: 2 խաղում էլ մենք լավագույն թիմն էինք։ Ֆուտբոլը կայանում է նրանում, որպեսզի օգտվես խաղում ստեղծած պահերից, իսկապես, մենք մի փոքր ձախողվեցինք։ Դժվար է դա բացատրելը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։