Լեո Մեսսին 9 անընդմեջ խաղ է՝ չի կարողանում գոլ խփել «Ռեալին»

Նախօրեին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – «ՊՍԺ» պատասխան հանդիպումը։ Այն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Երկու խաղի արդյունքով փարիզյան ակումբը պարտվեց 2։3 հաշվով։

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին չկարողացավ գրավել մադրիդյան ակումբի դարպասը։ «Սերուցքայինների» դեմ արգենտինացի ֆուտբոլիստի՝ առանց գոլերի շարքը շարունակվում է 2018 թվականից՝ արդեն 9 անընդմեջ խաղ:

34-ամյա հարձակվողը վերջին անգամ «Ռեալի» դարպասը գրավել է 2018 թվականի մայիսին։ Մեսսին նաև այդ խաղերում չի կատարել գոլային փոխանցում:

Հավելենք, որ «Ռեալի» դեմ ընդհանուր առմամբ անցկացրած 47 խաղում «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։