ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի 2-րդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։
ՆախօրեինՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղի (1:3) 39-րդ րոպեին 24-ամյա ֆրանսիացին բացեց խաղի հաշիվը։ Կիլիանի համար դա փարիզյան ակումբի կազմում 157-րդ գոլն էր՝ մեկով ավելի Իբրահիմովիչից (156):
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին 200 գոլով շարունակում է մնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: