Չավի. «Ես չեմ կարող կարծիք հայտնել Լապորտայի և Կումանի հարաբերությունների մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է  ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին։

«Ես չեմ կարող կարծիք հայտնել Լապորտայի և Կումանի հարաբերությունների մասին, հարգում եմ Կումանին, որպես ակումբի լեգենդ և շնորհակալ եմ նրան ակումբի համար դժվար պահին

«Բարսելոնա» գալու և լավ աշխատանք կատարելու համար»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ երկար է մտածել Կումանի պաշտոնանկության մասին։

Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: