Էմանուել Պետին՝ ՊՍԺ-ի պարտության մասին. «Սա ավելի վատ էր, քան 2017 թվականին՝ «Բարսելոնայի» դեմ»

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղից (1:3, առաջին խաղը՝ 1:0) հետո խոսել է ՊՍԺ-ի մասին:

«Այն բանից հետո, երբ «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, ՊՍԺ-ի համար ամեն ինչ քանդվեց: Թիմը կորցրեց իր ներդաշնակությունն ու սառնասրտությունը։ Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում խաղացողների գործողություններում հուսահատություն հայտնվեց, իսկ խոսքը անվանի ֆուտբոլիստների մասին է։

Ես շատ զայրացած եմ, քանի որ կարծում եմ, որ սա պրոֆեսիոնալ չէր: Սա նույնիսկ ավելի վատ է, քան այն, ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ»,- ասել է Պետին՝ նկատի ունենալով ՊՍԺ-ի՝ 1:6 հաշվով պարտությունը ՉԼ-ի 2016/17 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի խաղում (առաջին հանդիպմանը ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով):