Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների մի մասը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:

Այսպիսով, հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն և «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը։

Բենզեմայի հեթ-տրիկը օգնեց «Ռեալին» հաղթել ՊՍԺ-ին (3:1), Լևանդովսկին 3 գոլ խփեց «Զալցբուրգին» (7:1), Ֆերնանդինյոն «Սպորտինգի» դեմ խաղում 89 դիպուկ փոխանցում կատարեց (0:0), նույնքան փոխանցում էլ կատարեց Շկրինյարը «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:0):

ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

https://twitter.com/ChampionsLeague/status/1501702038895353857