«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – ՊՍԺ խաղում։
Մադրիդյան ակումբն այսօր պատասխան խաղում կհյուրընկալի փարիզեցիներին։ Առաջին խաղում Կիլիան Մբապպեի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին (1:0):
«Ես չգիտեմ, թե արդյոք «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը կարող է հաջողակ համարվել Մեսսիի համար, բայց նա միայն այնտեղ չէ հրաշքներ գործել:
Ցավալի է, որ «Բարսան» այլևս Չեմպիոնների Լիգայում չէ: Մեզ հիանալի հանդիպում է սպասվում, և թող հաղթի լավագույնը:
Ամենալավն եմ մաղթում Մեսսիին և Նեյմարին, նրանք իմ ընկերներն են»,- ասել է կատալան մասնագետը: