Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը, ով «Պոգոնին» միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, լեհական ակումբի կազմում նախորդ ամսում մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Բիչախչյանը նաև օրերս ճանաչվել էր «Պոգոնի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

PIŁKARZ LUTEGO 2022: WAHAN BICZACHCZJAN (POGOŃ SZCZECIN)