ՈւԵՖԱ-ն ցանկանում է Եվրոյի մասնակիցների թիվը հասցնել 32 թիմի

ՈւԵՖԱ-ն մտադիր է 2028 թվականից Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը հասցնել 32-ի։

2028 թվականին մրցաշարը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ այս փոփոխություններին դեմ է հանդես եկել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA): Կազմակերպությունը կարծում է, որ նման որոշումը կհանգեցնի մրցաշարի որակի նվազման, որից կտուժեն ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ երկրպագուները։

Հիշեցնենք, որ 2016 թվականից Եվրոյի մասնակիցների թիվը 16-ից ավելացել է՝ մինչև 24-ի։