«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Լիվերպուլ» – «Ինտեր» (0:1) պատասխան խաղի արդյունքի վերաբերյալ իր կարծիքով.
«Կարծում եմ, որ Սանչեսի հեռացումը վերջ դրեց «Ինտերի» հույսերին: Միլանցիներն ամեն ինչ արեցին, որ պայքար մղեն մինչև վերջ։
Ընդհանուր առմամբ, երկու հանդիպումներում, կարծում եմ, նրանք ավելի լավ խաղացին, պարզապես գրոհներն ավարտելու խնդիր ունեցան»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: