Հարձակողական ոճի կիսապաշտպան Ռեմի Կաբելյան հեռացել է «Կրասնոդարից»։
Կողմերը պայմանավորվել են երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը։
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ռուսական ակումբում հանդես էր գալիս 2019 թվականից՝ տեղափոխվելով «Սենտ Էտյենից»։ Կաբելան «ցլերի» կազմում մասնակցած 62 խաղում 17 գոլ է խփել և կատարել 10 ասիստ:
Ավելի վաղ «Կրասնոդարը» խզել էր պայմանագիրը Վիկտոր Կլասոնի հետ, մյուս լեգեոներների համաձայնագրերը ներկայումս կասեցված են: