Նիգերիացի կիսապաշտպան Մոսես Կանդիդուսը տեղափոխվել է «Նորավանք»՝ հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
19-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստա» ակումբի սան է. նիգերիացու վերջին ակումբը եղել է դանիական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ֆրեմադ Ամագերը»:
Նշենք՝ Կանդիդուսը Վայքը ներկայացնող ակումբում հանդես կգա «6» համարի մարզաշապիկով: