Միլան Շկրինյար. «Առաջինից մինչև վերջին րոպեն չկորցրինք  հավատը և գլուխներս բարձր լքեցինք պայքարը»

«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կիսվել է իր հույզերով Չեմպիոնների Լիգայից ակումբի դուրս մնալուց հետո։

Իտալական ակումբը հյուրընկալվելիս հաղթեց «Լիվերպուլին» (1:0), սակայն ընդհանուր հաշվով պարտվեց (1:2):

«Մենք վրդովված ենք մրցաշարից դուրս մնալու փաստով։ Առաջինից մինչև վերջին րոպեն չկորցրինք  հավատը և գլուխներս բարձր լքեցինք պայքարը։

Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել։ Նման հանդիպումները թույլ են տալիս առաջադիմել»,- Շկրինյարի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։