Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հումելսի թիմակից Ռաֆայել Գերեյրոն, նույնպես վարակվել է կորոնավիրուսով։
2021/22 մրցաշրջանում Հումելսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։