Ժոան Գասպարը խոսել է Լիոնել Մեսսիի «Բարսելոնայից» հեռանալու մասին.
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է, և նրա հեռանալը մեծ վնաս է հասցրել և թիմին և Լեոյին:
Մեսսիի հեռանալն ավելի ուժեղ բացասական ազդեցություն ունեցավ, քան Ֆիգուի հեռանալը։
Պետք է նկատի ունենալ, որ համաճարակը բացասաբար է ազդել «Բարսելոնայի» վրա, և Լիոնել Մեսսին առանձնահատուկ հանգամանքների պատճառով հեռացել է թիմից։
Նա հասկացավ իրավիճակը և տեղափոխվեց ՊՍԺ»,- ասել է «Բարսայի» նախկին նախագահը։