Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարել է Աdidas-ի հետ գործակցության մեկնարկի մասին։ 2023 թվականի հունվարից Իտալիայի հավաքականները (տղամարդկանց, կանանց, երիտասարդական, ֆուտզալ, լողափնյա ֆուտբոլ և eSports) կկրեն այդ ընկերության արտադրանքը։
«Adidas-ի հետ գործակցությունը FIGC-ի համար հպարտանալու առիթ է»,- ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականների ներկայիս տեխնիկական գործընկերը Puma-ն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Puma-ն 2022/23 մրցաշրջանից կլինի իտալական Ա Սերիայի տեխնիկական գործընկերը։