Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատմել է, թե ով է ազդել ՊՍԺ տեղափոխվելու իր որոշման վրա:
«Ջանլուիջի Բուֆոնն ինձ խորհուրդ տվեց տեղափոխվել այստեղ և պատմություն կերտել այս ակումբի հետ:
Նա օգնեց ինձ ընտրություն կատարել, և ես շատ գոհ եմ նրանից։ ՊՍԺ-ն շատ համառ էր: Այնպես որ, տեղափոխությունն իմ ճակատագիրն էր:
Ես շատ հպարտ եմ, որ այժմ այս ակումբի մի մասն եմ կազմում»,- ասել է Իտալիայի հավաքականի դարպասապահը: