Անտոնիո Կոնտե. «Մինչև վերջ պայքարելու ենք՝ աղյուսակում բարձր դիրք զբաղեցնելու համար»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պնդում է, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։

«Մինչև վերջ պայքարելու ենք՝ աղյուսակում բարձր դիրք զբաղեցնելու համար։ Առաջին քառյակում ընդգրկվելու պայքարը շարունակվում է։

Կարծում եմ՝ շատ առումներով ավելի ուժեղ թիմ ենք դառնում։ Անհրաժեշտ է կայունանալ։

Հիմա պետք է պատասխանատվություն դրսևորենք և պայքարենք՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։

Անշուշտ, հեշտ չի լինելու բայց մենք պատրաստ ենք»,- Կոնտեի մեկնաբանությունը ներկայացնում է BBC-ն։