«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» հետ պատասխան խաղի արդյունքը (0:1).
«Մենք պետք է խոստովանենք, որ «Ինտերը» հիանալի թիմ է: «Ինտերի» ֆուտբոլիստները պետք է հպարտանան «Լիվերպուլի» դեմ իրենց ցուցադրած խաղով:
Դժգոհ ենք պարտությունից, բայց ուրախ ենք, որ կարողացանք շարունակել պայքարը բարդ հանդիպումից հետո, գիտեինք, որ դժվար է լինելու:
Հետագա հանդիպումներում պետք է ավելի լավ խաղանք»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։