«Վիլյառեալի» պաշտպան Ալբերտո Մորենոն լուրջ վնասվածք է ստացել։ 29-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկի կապանների վնասվածք, հայտնում է Marca-ն:
Իսպանիացի ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ՝ վիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո։
Այս մրցաշրջանում Մորենոն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում: Պաշտպանն իր ակտիվում ունի 6 գոլ և 4 գոլային փոխանցում։