Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը։
«Լիոնելն արտասվում էր, երբ հեռանում էր «Բարսելոնայից»: Դա նրա ծրագրերի մեջ չէր մտնում: Երբ մտածում ես, որ երբեք ինչ-որ տեղ չես գնա, և հանկարծ դա տեղի է ունենում, դա էմոցիոնալ շոկ է առաջացնում։
Մարդիկ ասում են. «Նրա մոտ ամեն ինչ կարգին է, Փարիզում նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է», բայց դա այնքան էլ այդպես չէ»,- Անրիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: