«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի անվանի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում անգլիական ակումբ կհաղթի:
Սկուդետտոյի համար պայքարի մասին
«Լավ պայքար է լինելու, ես ոչ մեկին չեմ բացառում, նույնիսկ «Յուվենտուսին»:
Շատ միավորներ են կորցնում, և չկա թիմ, որը հաղթում է յուրաքանչյուր խաղում։ Չկա թիմ, որը կայուն կլիներ ու կսպաներ առաջնությունում ինտրիգը»։
Չեմպիոնների Լիգայի մասին
«Ես հավատում եմ, որ Չեմպիոնների Լիգայի գավաթը կրկին կլինի Անգլիայում: Չնայած ֆուտբոլում երբեք հաստատ չգիտես։ Այս պահին անգլիական թիմերը մեկ քայլ առաջ են մնացածներից»,- ասել է Բատիստուտան։