«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Վեսլե Ֆոֆանան նոր պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Ինչպես հայտնում է «աղվեսների» պաշտոնական կայքը՝ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
«Շատ ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու համար։ Առաջարկելով ինձ մինչև 2027 թվականը նախատեսված գործարք՝ ակումբը ցույց տվեց, որ հույսեր է կապում ինձ հետ։ Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Սա իմ ակումբն է, ես սիրում եմ երկրպագուներին, ուստի շատ ուրախ եմ և անհամբեր սպասում եմ իմ խաղադաշտ վերադառնալուն»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոիստը:
21-ամյա խաղացողը «Լեսթերում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից և թիմի հետ նվաճել է Անգլիայի գավաթը։
Պաշտպանն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում՝ 2021 թվականի օգոստոսին «Վիլյառեալի» դեմ մինչմրցաշրջանային խաղում ստացած ոտքի կոտրվածքի պատճառով:
https://www.instagram.com/p/Cazy0vFqeEG/?utm_source=ig_embed&ig_rid=1a02f563-4ceb-47bb-b6d0-cb387b22d10e