Հարձակվող Լուիս Սուարեսն այս ամառ կարող է հեռանալ «Ատլետիկոյից»: Մադրիդյան ակումբը 35-ամյա ռմբարկուին դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել, այնպես որ նա ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, հայտնում է Marca-ն։
Սուարեսի նկատմամբ հետաքրքրություն արդեն հայտնել են «Ինտերը», «Սևիլիան», «Այաքսը», ինչպես նաև բրազիլական մի քանի ակումբներ:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում «Ատլետիկոյի» կազմում: Ուրուգվայցի ֆուտբոլիստն իր ակտիվում ունի 11 գոլ և 3 ասիստ: