«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի «Բայերի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (1:1):
«Այսօր մեզ մոտ ոչինչ չստացվեց վերջին փոխանցման ժամանակ, այնպես որ ոչ բոլոր գրոհներն էին իրացվում: Երկրորդ խաղակեսում «Բայերը» սկսեց ավելի ագրեսիվ խաղալ, հակագրոհներ ձեռնարկեց, այդ թիմի մարտավարության դեմ պետք էր զգույշ լինել։ Ընդհանրապես, մեզ փոքր-ինչ պակասում էր սրությունը։ Ոչ-ոքին օրինաչափ արդյունք է»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում TMW-ն։
«Բավարիան» այս խաղից հետո վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: