«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
Արգենտինացու ծառայություններով՝ ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին, հետաքրքրված են «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ինտերը»։
Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա Դիբալայի և «Յուվենտուսի» միջև բանակցությունների որոշիչ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ։