Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարող է վերադառնալ «Ռոստով», տեղեկացնում է «Чемпионат»-ը:
53-ամյա մասնագետը վերադարձի հնարավորությունը քննարկում է ՌՊԼ-ի ակումբի ղեկավարության հետ։ Եթե կողմերը համաձայնության գան, ապա մարզիչը կհամատեղի աշխատանքը ակումբի և Ռուսաստանի հավաքականի հետ:
Կարպինը «Ռոստովը» գլխավորել է 2017-ից 2021 թվականներին, որից հետո ստանձնել է Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ռուսական հավաքականներին և ակումբներին հեռացրել էին միջազգային մրցաշարերից: