«Գրանադայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Մորենոյին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի և նվիրվածության համար, մենք նրան մաղթում ենք հաջողություններ ապագայում»,- ասվում է հայտարարության մեջ։
44-ամյա մասնագետը «Գրանադան» գլխավորում էր 2021 թվականի հունիսից: Այս մրցաշրջանում թիմը վաստակած 25 միավորով 17-րդ տեղն է զբաղեցնում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։