«Յուվենտուսը» հարձակվող Պաուլո Դիբալայի հաճախակի վնասվածքների պատճառով որոշել է վերանայել նրա պայմանագիրը, հայտնում է Football Italia-ն։
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին պետք է նախատեսվածից ավելի քիչ վարձատրել, քանի որ նա սկսել է հաճախակի վնասվածքներ ստանալ։ Հարձակվողն օրերս մրցաշրջանում իր արդեն 6-րդ վնասվածքը ստացավ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա խաղացողի գործակալը ժամանել է Թուրին՝ բանակցություններ վարելու 2022 թվականի ամռանը ավարտվող համաձայնագրի շուրջ։
2021/22 մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։