«Մանչեսթեր Յունայթեդը» կկրճատի տրանսֆերային բյուջեն, եթե Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճի:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ անգլիական ակումբը նախատեսում է մոտ 80 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել նորեկների հրավիրելու վրա, եթե մրցաշրջանի արդյունքներով դուրս գա Չեմպիոնների Լիգա: Եթե դա տեղի չունենա, ապա ամառային տրանսֆերների համար «կարմիր սատանաներիի» բյուջեն կկրճատվի՝ հասնելով 50 միլիոն ֆունտի։
«Մանչեսթեր Յունայթեդը» 27 խաղից հետո վաստակած 47 միավորով 4-րդն է Պրեմիեր Լիգայում։ Ռալֆ Ռանգնիկի թիմը 2 միավորով գերազանցում է «Արսենալին», որը 3 խաղ պակաս է անցկացրել։