Անխել Դի Մարիան կարող է լքել ՊՍԺ-ն

Ինչպես հայտնում է L’Equipe-ը ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը:

Փարիզցիները կարող են չերկարաձգել կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը։

Ակումբը վստահ չէ արժե՞ արդյոք թիմում պահել 34-ամյա ֆուտբոլիստին, թե ոչ։

Փարիզցիները ցանկանում են թիմ հրավիրել «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետաին։

Եթե Պակետան ընդունի ակումբի առաջարկը, ապա արգենտինացին կհեռանա ակումբից:

Անխել Դի Մարիան այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։